Կաղամբով և կարտոֆիլով աղցան
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2015Շատ հաճախ ամենասովորական մթերքներից կարելի է պատրաստել քիչ տարածված, բայց շատ համեղ աղցաններ։ Կաղամբով և կարտոֆիլով այս աղցանը դրա վառ ապացույցն է։ Բոլորիս սառնարաններում էլ կան այս մթերքները։ Ուրեմն ժամանակն է պատրաստելու ու զարմացնելու։
Բաղադրությունը`
- 300 գրամ կաղամբ
- 2 հատ միջին չափի կարտոֆիլ
- կանաչ սոխ
- մաղադանոս
- մայոնեզ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Կաղամբը մաքրել, հեռացնել վերևի մի քանի շերտը, լվանալ և երկարությամբ բարակ կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ և խաշել։ Արդեն խաշած կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով և ավելացնել կաղամբի վրա։
3․Կանաչ սոխը և մաղադանոսը ևս լվանալ ու մանր կտրատել։ Ավելացնել կաղամբի և կարտոֆիլի վրա։
4․Մնում է աղցանը համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզը։ Բոլորը միասին լավ խառնել և տեղափոխել մատուցվող ամանների մեջ։
Բարի ախորժակ
Հուշում`
Ցանկության դեպքում մայոնեզը կարող եք փոխարինել քամած մածունով կամ թթվասերով, իսկ կանաչ սոխը՝ գլուխ սոխով։