Օլիվյե

Անի Նալբանդյան · մայիս 9 2015
Դիտումներ 13493

Օլիվյեն կամ մայրաքաղաքային աղցանը ամենատարածված աղցաններից է: Օլիվյեի բաղադրատոմսերը շատ են: Ձեզ հետ կիսվում եմ մեր ընտանեկան բաղադրատոմսով:

Բաղադրությունը`

  • 700 գրամ ոլոռ
  • 400 գրամ տավարի փափկամիս
  • 4 հատ կարտոֆիլ
  • 3հատ գազար
  • 4 հատ թթու վարունգ
  • 4 հատ ձու
  • 1 հատ մեծ գլուխ սոխ
  • 200 գրամ մայոնեզ
  • համեմ կամ մաղադանոս
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1. Տավարի փափկամիսը խաշել և փոքրիկ խորանարդիկներով կտրատել:
2.Գազարը և կարտոֆիլը խաշել կեղևով, հետո մաքրել և կտրատել խորանարդիկներով:
3.Ձվերը խաշել և կտրատել խորանարդիկներով:
4.Աղցանամանի մեջ լցնել ոլոռը, կտրատված մթերքները, ավելացնել նաև խորանարդիկներով կտրատած թթու վարունգը, մանր կտրատած սոխը և կանաչին: Համեմել աղով, սև պղպեղով և մայոնեզով:
Բարի ախորժակ

գազարտավարի միսաղցաններկարտոֆիլամանորյա բաղադրատոմսոլոռ

Նմանատիպ գրառումներ
Թաթարական Ազու
Կեֆտեդես
Բազուկով կոտլետ