Կեֆտեդես
Անի Նալբանդյան · օգոստոս 6 2015Դիտումներ 8535
Եթե ձանձրացել եք մշտապես նույն կոտլետները պատրաստելուց, ապա հունական խոհանոցից վերցված այս բաղադրատոմսը Ձեզ կփրկի։ Ամռանը շատ ցանկալի է մսային ուտեստներում բանջարեղեն օգտագործել։ Այդպիսի հրաշալի տարբերակ է հունական կեֆտեդես կոտլետները։
Բաղադրությունը`
- 500 գրամ աղացած տավարի միս
- 1 հատ դդմիկ
- 1 հատ գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ ձու
- 4 ճ/գ պաքսիմատ
- 2 ճ/գ տոմատի մածուկ
- 1 ճ/գ ռեհան
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Դդմիկը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով։
2․Գազարը և գլուխ սոխը լվանալ, մաքրել և անցկացնել մանր քերիչով։
3․Բանջարեղենները ավելացնել մսի վրա։ Այստեղ ավելացնել նաև ձուն, կտրատած ռեհանը, տոմատի մածուկը, պաքսիմատը, աղը և սև պղպեղը։ Բոլոր միասին լավ խառնել, ստանալ համասեռ զանգված։
4․Ձևավորել ձվի չափ գնդիկներ, եփել 200 աստիճան ջեռոցում 30-35 րոպե։
Բարի ախորժակ