Բազուկով կոտլետ
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 26 2014Դիտումներ 10787
Ինչպես ցանկացած ճաշատաեսակի մեջ, այդպես էլ կոտլետների մեջ կարելի է օգտագործել մսի և բանջարեղենի համեղ և օգտակար համատեղումը:
Բաղադրությունը`
- 1 հատ մեծ բազուկ
- 1 հատ միջին չափի գազար
- 200-300 գրամ տավարի աղացած միս
- 1 հատ ձու
- 1 հատ գլուխ սոխ
- չորացրած կանաչիներ
- ծիտրոն
- խմելի սունելի
- աղ, սև ու կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Բազուկը,գազարը և սոխը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով:
2.Ամանի մեջ իրար խառնել քերիչով անցկացրած բանջարեղենը, աղացած միսը, ավելացնել ձուն, կանաչիները և համեմունքները: Բոլորը միասին լավ խառնել և պատրաստել խճողակ:
3.Ճաշի գդալով խճողակից վերցնել և պատրաստել կոտլետներ: Տապակել տաքացրած ձեթի մեջ: Մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ