Սագախոտով և ավոկադոյով աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 3 2019Պատրաստեք և տեսեք՝ ինչ է լինում, երբ աշխարհի ամենաօգտակար մթերքները հանդիպում են միմյանց Ձեր ափսեում:
Բաղադրությունը`
- 1 բաժակ սագախոտ
- 1 հատ մատղաշ դդմիկ
- 1 հատ ավոկադո
- 3 հատ լոլիկ
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ պղպեղ
- 0.5 կապ խառը կանաչի
- 0.5 կապ հազար
- 2ճ/գ զեյթունի ձեթ
- 0.5 լիմոնի հյութ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1.Կաթսայի մեջ լցնել 2 բաժակ սառը ջուր և նախապես լվացած սագախոտը խաշել: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել աղը: Սագախոտը եփվում է մոտրավորապես 15-20 րոպեում:
2.Լոլիկը, դդմիկը, պղպեղը և ավոկադոն լվանալ և կտրատել խորանարդաձ և ավելացնել խաշած սագախոտի վրա:
3.Կանաչիները, հազարը և գլուխ սոխը նույնպես մանր կտրատել: Ավելացնել սագախոտի և բանջարեղենի վրա: Համեմել պղպեղներով և աղով, ավելացնել զեյթունի ձեթը և լիմոնի թարմ քամած հյութը: Բոլորը միասին լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Աղցանի համար օգտագործել միայն մատղաշ դդմիկ: Եթե մատղաշ դդմիկ չեք կարողանում գտնել, փոխարինեք վարունգով:
2.Եթե խառը կանաչիներ չեք սիրում, կարող եք ավելացնել այն կանաչիները, որոնք սիորւմ եք՝ համեմ, մաղադանոս, սամիթ և այլն: