Հում դդմիկով աղցան
Անի Նալբանդյան · օգոստոս 10 2019Դիտումներ 4919
Դդմիկի օգտակար հատկությունները ավելի շատ կզգաք, երբ սկսեք այն օգտագործել հում վիճակում։ Հավատացեք, անչափ համեղ է ու թարմացնող։
Բաղադրությունը`
- 3 հատ դդմիկ
- 1 հատ գազար
- 2 հատ լոլիկ
- 7-10 ճյուղ կանաչ սոխ
- 7-10 ճյուղ համմե
- 1 թ/գ կորեական գազարի համեմունք
- 1թ/գ քունջութ
- աղ
- ձեթ
Պատրաստման եղանակը`
1. Դդմիկը լվանալ և կտրատել 0.5 սմ հաստությամբ կիսալուսնաձև կտորների, վրան աղ անել և թողնել ջրքամվի 30-40 րոպե:
2.Գազարը կտրատել ձողաձև, իսկ լոլիկը՝ կիսալուսնաձև: Թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել գազարն ու լոլիկը:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել դդմիկը, տապակած գազարն ու լոլիկը, երկարությամբ կտրատած սոխն ու համեմը: Ավելացնել սոյայի սոուսը, կորեական գազարի համեմունքը, և քունջութը: Պահել սառնարանում 30 րոպե, ապա մատուցել:
Բարի ախորժակ