Բանջարեղենային բլղուր
Անի Նալբանդյան · հունիս 5 2018Դիտումներ 11117
Բլղուրը շատ հայկական մթերք է, որը շատ համեղ է ու օգտակար։ Իսկ այս տարբերակը նաև գեղեցիկ։
Բաղադրությունը`
- 1 բաժակ խոշոր բլղուր
- 300 գրամ եգիպտացորեն
- 1 հատ միջին չափի դդմիկ
- 2 հատ գունավոր պղպեղ
- 200 գրամ դդում
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 3 ճ/գ ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Բլղուրը լվանալ, վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի, թողնել 30 րոպե։
2․Բանջարեղենը՝ սոխը, սխտորը, դդումը,դդմիկը և բիբարները կտրատել խորանարդաձև։
3․Թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել սոխը և սխտորը մինչև սոխի թափանցիկ դառնալը։
4․Ավելացնել կտրատած բանջարեղենը և տապակել մոտավորապես 5-7 րոպե, ապա ավելացնել ջրքամած բլղուրը և ջրքամած եգիպտացորենը, համեմել աղով և