Դդմիկով և գազարով աղցան
Անի Նալբանդյան · օգոստոս 28 2019Դիտումներ 7532
Դդմիկի և գազարի համադրությունը Ձեզ համային գեղեցիկ պահեր կպարգևի: Պատրաստեք ու զարմացրեք Ձեր սիրելիներին:
Բաղադրությունը`
- 1 հատ դդմիկ
- 1 հատ գազար
- 1 ատամիկ սխտոր
- 3 ճ/գ քամած մածուն
- մաղադանոս
- բուսայուղ
- սև պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1.Դդմիկը լվանալ, կտրատել 3 սմ հաստությամբ կիսալուսնաձև կտորների:
2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով:
3.Բուսայուղը տաքացնել և դդմիկները տապակել 3-4 րոպե, ապա ավելացնել գազարը, շարունակել տապակել ևս 5 րոպե:
4.Ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և ճզմած սխտորը: Համեմել աղով և սև պղպեղով: Տապակել ևս 1 րոպե, կրակը անջատել, ավելացնել քամած մածունը, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ