Սերկևիլով ոչխարի միս
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 1 2015Հայկական խոհանոցում մրգերը շատ հաճախ են օգտագործվում մսային ուտեստների պատրաստման ժամանակ։ Օրինակ սերկևիլը հրաշալի համ ու բույր է տալիս մսային ուտելիքներին։ Այսօր կպատրաստենք շատ համեղ ճաշատեսակ, որը անտարբեր չի թողնի ընտանիքի անդամներից և ոչ մեկին։
Բաղադրությունը`
- 1կգ ոչխարի միս
- 3 հատ սերկևիլ
- 1 հատ գլուխ սոխ
- 2 ճ/գ հալած յուղ
- 2 ճ/գ տոմատի մածուկ
- 0.5 թ/գ շաքարավազ
- մաղադանոս
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Ոչխարի կտրատած միսը գցել ջրի մեջ և եփել մինչև կիսապատրաստ լինելը: Ստացված արգանակը քամել:
2. Եփած միսը կաթսայում յուղով տապակել, վրան արգանակ լցնել այնքան, որ միսը միայն ծածկվի, կաթսան փակել և միսը խաշել: Դրանից հետո ավելացնել սոխառած, տոմատ-պյուրե,միջուկը հանած և կտրատած սերկևիլ, շաքարավազ, աղ և այդ բոլոր մթերքները շարունակել խաշել մինչև պատրաստ լինելը:Կրակը անջատելուց 5 րոպե առաջ ավելացնել կտրատած մաղադանոսը։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ
Հուշում`
1.Այս ուտեստ կարող եք պատրաստել նաև ապուրի տեսքով։ Ապուր պատրաստելու համար արգանակից ավելի շատ ավելացրեք։