Հարցման արդյունքներըտեգի համար:
Առողջ սնունդը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մարսողությունը ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է: Այս բաղադրատոմսը ուղղակի նվեր է Ձեր օրգանիզմի համար: Ծանր, յուղոտ փլավները երբեմն փոխարինեք այսպիս թեթեև ու առողջ փլավով:
Ծաղկակաղամբով պատրաստվող ավանդական ուտեստներից ձանձրացած մտա խոհանոց՝ իմ հյուրերին զարմացնելու մեծ ցանկությամբ: Արդյունքում ստացվեց համեղագույն մի ուտեստ, որը շատ նման է բրնձով և բանջարեղենով փլավի, բայց համը լրիվ ուրիշ բանի մասին է պատմում:
Հնդկական Խոհանոցը գույների ու համերի հարուստ աշխարհ է։ Արդեն իսկ պատրաստելու ընթացքում տարածվող հոտերը ուղղակի տանում են հեռու ու տաք այս երկիրը։ Հնդկական խոհանոցում շատ են համեղ ու պարզ բանջարեղենային ուտեստները, որոնցից մեկն էլ Ալու Գոբին է․ Ալու-ն կարտոֆիլն է, Գոբին՝ ծաղկակաղամբը։
Ծաղկակաղամբը շատ օգտակար բանջարեղեն է, ուստի դրա հաճախակի օգտագործումը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Մյուս կողմից մեկ այլ շատ օգտակար մթերք է գազարը։ Այս աղցանի մեջ հրաշալի կերպով համադրվում են այս երկու համեղ և օգտակար մթերքները։
Ծաղկակաղամբով կարելի է պատրաստել տարբեր տեսակի համեղ աղցաններ: Այս աղցանը շատ պարզ է ու միաժամանակ շատ համեղ: Փորձեք և հարստացրեք Ձեր բաղադրատոմսերը:
Հետաքիրքիր ու համեղ ուտեստներ պատրաստելու համար միշտ չէ որ պետք են թանկ մթերքներ: Շատ հաճախ ձեռքի տակ եղած սեզոնային բանջարեղեններից կարելի է պատրաստել համեղ ուտեստներ, որոնց բաղադրությունը շատ դժվար է առաջին հայացքից կամ առաջին պատառից հասկանալ: Ձեզ եմ առաջարկում հերթական <<հանելուկ՚՚>> ուտելիքը:
Աշնանային ամենահամեղ բանջարեղեներից մեկը ծաղկակաղամբն է: Ծաղկակաղամբով պատրաստվող ամենահայտնի և ընդունված տարբերակը թերևս ձվով տապակած ծաղկակաղամբ է: Իրականում այս բանջարեղենով կարելի է պատրաստել շատ համեղ և հետաքրքիր ուտեստներ: Այսօր կներկայացնեմ ծաղկակաղամբով շատ համեղ կոտլետների բաղադրատոմս, որը նաև խնայող տարբերակ է: