Վեգան վաֆլի

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 15 2020
Դիտումներ 3057

Համեղ վեգան վաֆլիներ սիրելու համար բացարձակ կարևոր չէ վեգան լինել: Պատրաստեք այս առողջ վաֆլիները վեգանների, ոչ վեգանների և ամենակարևորը ՝ փոքրիկների համար:

Բաղադրություն

  • 1 հատ բանան
  • 1/4 թ/գ դարչին
  • 1 ճ/գ կոկոսի յուղ
  • 30 գրամ ընկույզ
  • 3 ճ/գ ամբողջահատիկ ցորենի ալյուր
  • 0.5 թ/գ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Բանանը պատառաքաղով տրորել մինչև համասեռ զանգված ստանալը:

Վրան ավելացնել դարչին և կոկոսի յուղ: Բոլորը միասին լավ խառնել:

Ընկույզը մանրացնել և ավելացնել բանանի պյուրեի վրա:

Ալյուրի վրա ավելացնել փխրեցուցիչը և աղը, խառնել և լցնել բանաի վրա: Բոլորը միասին խառնել:

Վաֆլու ամանի վրա ձեթ քսել և թխել վաֆլիները մոտ 10 րոպե:

Բարի ախորժակ


թխվածքներ և տորթերբանանընկույզամբողջահատիկ ցորենի ալյուրվեգան

Նմանատիպ գրառումներ
Բանանով հաց (Վեգան)
Բանանով և վարսակի փաթիլներով թխվածքաբլիթ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով