Ընկույզով ավելուկ

Անի Նալբանդյան · փետրվար 19 2016
Դիտումներ 34092

Հայկական խոհանոցում ավելուկով աղցանների և ճաշերի բաղադրատոմսերը շատ են։ Հատկապես Պահքի շրջանում ավելուկը դառնում է անփոխարնելի ։

Բաղադրությունը`

  • 1 կապ ավելուկ
  • 50 գրամ ընկույզ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 60 գրամ ձեթ
  • նռան հատիկներ
  • աղ


1․Պատրաստման եղանակը`


1․Ավելուկը կտրատել, գոլ ջրով լվանալ, որպեսզի լավ մաքրվի և փափկի։ Եռացող աղ արած ջրի մեջ խաշել, ապա քամել և թողնել, որ հովանա։
2․Ընկույզը և սոխը կտրատել և տապակել ձեթի մեջ։ Երբ սոխը սկսի կարմրել, ավելացնել ավելուկը և շարունակել տապակել 2-3 րոպե։ Մատուցել սառի վիճակում՝ վրան նռան հատիկներ շաղ տված։ Առանձին կարելի է նաև մածուն-սխտոր մատուցել։
Բարի ախորժակ

ընկույզսոխձեթպահքհայկական խոհանոցավելուկնուռ