Դդմիկով կոտլետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 4 2015թԴիտումներ` 40841
1․Դդմիկները լվանալ, կլպել և անցկացնել քերիչով եթե դդմիկները մատղաշ են, կարող եք չկլպել։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։
2․Դդմիկի վրա ավելացնել քերած գազարը, կարտոֆիլը, ճզմած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հատ հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։
3․Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։
Բարի ախորժակ
Կարող եք նաև ավելացնել կանաչ սոխ, համեմ կամ մաղադանոս։
դդմիկ գազար կարտոֆիլ սխտոր ձու ալյուր սամիթ Տաք ուտեստներ