Բլղուրով և թարխունով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 24 2016թԴիտումներ` 26363
1․1 բաժակ խոշոր աղացած բլղուրը լվանալ, վրան ավելացնել եռացած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի և թողնել 30 րոպե փակ կափարիչի տակ։ Այս ընթացքում բլղուրը կհասցնի ջուրը կլանել և փափկել։ 30 րոպե հետո բլղուրը քամել և լցնել աղցանամանի մեջ։
2Կանաչիները և սոխը լվանալ, չորացնել,կտրատել և ավելացնել բլղուրի վրա։
3․Այստեղ ավելացնել նաև բոլոր համեմուննքերը, տոմատի մածուկը, քացախը, լիմոնի հյութը և ձեթը։ Բոլորը միասին լավ խառնել։ Թողնել 30 րոպե, որպեսզի համերը միանան։ Փորձել աղցանը, անհրաժեշտության դեպքում ավելացնել այս կամ այն համեմունքը ըստ նախասիրության։
Բարի ախորժակ
բլղուր թարխուն համեմ մաղադանոս սոխ սումախ չաման պահք Աղցաններ