Սիսեռով և դանդուռով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 9 2016թԴիտումներ` 9346
1․1 բաժակ սիսեռը լվանալ և թրջել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուրը փոխել և խաշել։ Երբ պատրաստ լինի, ավելացնել աղը, եփել ևս 1-2 րոպե, ապա անջատել կրակը։ Պատրաստի սիսեռը ջրքամել։ Երբ սիսեռը հովանա, վրան ավելացնել 2 ճ/գ ձեթ, 1ճ/գ լիմոնի հյութ, մանր կտրատած կանաչ սոխ, համեմ, մաղադանոս և ռեհան։ Համեմել սև և կարմիր պղպեղներով, սումախով։
2․1 կապ դանդուռը լվանալ սառը ջրով և կես ժամ պահել աղաջրի մեջ։ Աղաջուրը պատրաստել 1լ ջրով և մ ճ/գ աղով։ Այս ճանապարհով հնարավոր կլինի ոչնչացնել վնասակար բացիլներին։ Աղաջրից հանել, թողնել ջրքամվի։ Առանձնացնել թերթիկները և ավելացնել սիսեռի վրա։ Խանել, թողնել մոտ 15 րոպե համերը միանան և մատուցել։
Բարի ախորժակ
դանդուռ սիսեռ կանաչ սոխ համեմ մաղադանոս ռեհան Աղցաններ