Բաղադրությունը`

  • 1 բաժակ խոշոր աղացած բլղուր
  • 2 կապ թարխուն
  • 0,5 կապ սոխ
  • 0,5 կապ համեմ
  • 0․5 կապ մաղադանոս
  • 4 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ Թարխունի քացախ
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 ճ/գ սումախ
  • 1 ճ/գ կարմիր պղպեղ/
  • չաման
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․1 բաժակ խոշոր աղացած բլղուրը լվանալ, վրան ավելացնել եռացած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի և թողնել 30 րոպե փակ կափարիչի տակ։ Այս ընթացքում բլղուրը կհասցնի ջուրը կլանել և փափկել։ 30 րոպե հետո բլղուրը քամել և լցնել աղցանամանի մեջ։
2Կանաչիները և սոխը լվանալ, չորացնել,կտրատել և ավելացնել բլղուրի վրա։
3․Այստեղ ավելացնել նաև բոլոր համեմուննքերը, տոմատի մածուկը, քացախը, լիմոնի հյութը և ձեթը։ Բոլորը միասին լավ խառնել։ Թողնել 30 րոպե, որպեսզի համերը միանան։ Փորձել աղցանը, անհրաժեշտության դեպքում ավելացնել այս կամ այն համեմունքը ըստ նախասիրության։
Բարի ախորժակ

մաղադանոսաղցաններսոխհամեմպահքթարխունսումախբլղուրչաման

Նմանատիպ գրառումներ