Դդմիկով տորթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Նոյեմբերի 28 2014թԴիտումներ` 7635
Դդմիկները լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով:Քերելուց հետո առաջացած ջուրը քամել: Ավելացնել ձուն, ալյուրը, կտրատած սամիթը, ճզմած սխտորը, համեմել աղով և պղպեղով:
Թավան տաքացնել, ավելացնել բուսայուղը և թողնել որ տաքանա: Ստացված խմորից թխել շերտերը այն ափսեի չափով, որով մատուցելու եք: Սակայն պետք չէ շատ մեծ շերտեր անել, որպեսզի չքանդվեն:Մոտավորապես պետք է ստացվի 6-7 շերտ:
Մայոնեզի մեջ ավելացնել քերած գազար, պանիր, սամիթ, սխտոր, պղպեղ, լավ խառնել: Ստացված միջուկը քսել շերտերի վրա::
Կարելի է զարդարել լոլիկով կամ մեկ այլ բանջարեղենով:
դդմիկ գազար պանիր սխտոր սամիթ Սառը խոտիկներ