Դդմիկով սոտե

Անի Նալբանդյան · օգոստոս 30 2015
Դիտումներ 22495

Սոտեն ֆրանսիական խոհանոցի ուտեստ է: Սոտեի տարբեր տեսակներ կան կախված նրանից, թե ինչ բանջարեղեն է օգտագործվում: Դդմիկով սոտեն ամենարագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմսերից է: Այն իրենից ներկայացնում է շոգեխաշված բանջարեղենների հրաշալի համադրություն:

Բաղադրությունը`

  • 1 հատ դդմիկ
  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 2 հատ դափնու տերև
  • ձեթ
  • համեմ, սամիթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Թավայի մեջ ձեթ լցնել, թեթևակի տաքացնել, ավելացնել միջին չափի խորանարդաձև կտրատած գազարը, շոգեխաշել մոտ 4 րոպե:
2.Սոխը և սխտորը ևս կտրատել խորանարդաձև, ավելացնել գազարի վրա, շոգեխաշել 2-3 րոպե:
3.Լոլիկը լվանալ, բաժանել երկու մասի և անցկացնել մանր քերիչով: Ավելացնել շոգեխաշվող բանջարեղենի վրա, խառնել , համեմել աղով և սև պղեղով, սպասել ևս 2-3 րոպե և ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկը, համեմել պղպեղով, ավելացնել դափնու տերևը, փակել կափարիչը և շոգեխաշել 15 րոպե: Այս ընթացքում ոչ մի անգամ չխառնել և թողնել, որ շոգեխաշվի լոլիկի հյութի մեջ:
4.Երբ դդմիկը պատրաս կլինի, ավելացնել կտրատած կանաչին, խառնել, թողնել կրակին 1-2 րոպե և անջատել կրակը:
Բարի ախորժակ

տաք ուտեստներդդմիկգազարլոլիկպահքֆրանսիական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով պեննե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Տապակած հավը լիմոնով
Դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդմիկով օրզո