Դանդուռով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 5 2014թԴիտումներ` 17621
Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա քամիչով քամել, պաղեցնել և կտրատել:Կտրատած դանդուռը լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած սխտորը, քացախը, ձեթը: Համեմել աղով և պղպեղով:Մատուցելուց առաջ զարդարել կտրատած կանաչիով (այս աղցանին ավելի շատ համապատասխանում է համեմը և մաղադանոսը):
դանդուռ քացախ սխտոր կանաչի աղ սև պղպեղ Աղցաններ