Կորեական գազարը մսով
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունվարի 29 2015թԴիտումներ` 11788
1.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Լցնել աղցանամանի մեջ, վրան ավելացնել աղ և շաքարավազ, խառնել և դնել մի կողմ:
2.Միսը լվանալ, հեռացնել թաղանթները, չորացնել և կտրատել 0.5 սմ լայությամբ և 5 սմ երկարությամբ կտորների:
3.Սոխը մաքրել, լվանալ և կտրատել լուսնաձև:
4.Ձեթը լցնել թավայի մեջ, լավ տաքացնել և ավելացնել մսի կտորները: Տապակել, մինչև որ վարդագույն կեղև առաջանա: Հետո ավելացնել սոյայի սոուսը և սոխը: Եփել, մինչև որ սոխը ոսկեգույն երանգ ստանա: Կրակը անջատել, ավելացնել կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ,աղ և թողնել պաղի:
5.Արդեն պատրաստի միսը ավելացնել գազարի վրա: Ավելացնել նաև ճզմած սխտորը, քունջութը, քացախը և լավ խառնել: Դնել 1-2 ժամով սառնարան, որպեսզի համերը իրար խառնվեն:
5.Սառնարանից հանել, լցնել մատուցվող ամանի մեջ: Զարդարել կանաչիով:
Բարի ախորժակ
գազար փափկամիս սոյայի սոուս սոխ սխտոր քունջութ Արևելյան խոհանոց