Բաղադրությունը`

  • 1 հատ հավի կրծքամիս
  • 1 հատ դդմիկ
  • 10 ճյուղ համեմ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 հատ ձու
  • 1/4 թ/գ կարրի
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1․Հավի կրծքամիսը աղալ։
1․Դդմիկը անցկացնել քերիչով, վրան մի քիչ աղ անել և թողնել 15 րոպե, որպեսզի հյութը դուրս գա։ Ձեռքով լավ քամել և ավելացնել աղացած մսի վրա։
3. Ավելացնել նաև մանր կտրատած համեմը, ճզմած սխտորը, աղը, սև և կարմիր պղպեղը, կարրին և ձուն։ Բոլորը միասին լավ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
3.Գդալով վերցնել խճողակից, կոտլետի ձև տալ։ Գրիլի սարքի վրա թեթևակի ձեթ քսել և երկու կողմից տապակել։ Յուրաքանչյուր կողմը 3-4 րոպե։ Կոտլետները կարելի է տապակել նաև ջեռոցում կամ գազօջախի վրա ձեթի մեջ։ Մատուցել տաք վիճակում բանջարեղենային աղցանի հետ։
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներդդմիկսխտորհամեմ

Նմանատիպ գրառումներ