Բաղադրությունը`

  • 1 կգ հավի կրծքամիս
  • 3 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • համեմ
  • 2 հատ լոլիկ
  • 100 գրամ դդմի սերմ
  • 1 թ/գ սև հատիկավոր պղպեղ
  • 1 հատ դափնու տերև
  • 50 գրամ կարագ
  • 3 ճ/գ ձեթ
  • 2 ճ/գ քացախ
  • 2 ճ/գ թթվասեր
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել: Թավայի մեջ լցնել կտրատած հավի միսը, ձեթը, քացախը, հատիկավոր պղպեղը և 50 մլ ջուրը: Թավան կափարիչով փակել, հասցնել եռման, ապա կրակը թուլացնել և եփել մինչև ջուրը ամբողջովին կգոլորշանա:
2.Ավելացնել կտրատած սոխը և միջին ուժգնության կրակի վրա տապակել 5-6 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Սոխը և հավի միսը տապակել առանց կափարիչի:
3.Ավելացնել դափնու տերևը, կտրատած լոլիկը և կարագը: Եփել մոտ 5 րոպե:
4.Ավելացնել մանրացրած սխտորը և թթվասերը: Եփել 1-2 րոպե: Այս ընթացքում հաճախակի խառնել:
5.Ավելացնել մանր կտրատած համեմը, դդմի սերմերը, համեմել աղով: Եփել ևս 1-2 րոպե, ապա անջատել կրակը: Մատուցել անմիջապես:
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներսխտորլոլիկսոխթթվասերդդմի սերմվրացական

Նմանատիպ գրառումներ