Բաղադրությունը`

  • 1 բաժակ հնդկաձավար
  • 0,5 հատ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 սմ կոճապղպեղ
  • 1/4 գազար
  • 1/4 կարմիր պղպեղ
  • 5 ճյուղ սամիթ
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Հնդկաձավարը լավ լվանալ և խաշել 2 բաժակ սառը ջրով։ Պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ ավելացնելաղը։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը և ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը և կոճապղպեղը։ Մի փոքր աղ անել, որպեսզի սոխը շոգեխաշվի, ոչ թե տապակվի։ Շոգեխաշել 2-3 րոպե։
3․Գազարը և կարմիր պղպեղը հնդկաձավարի հատիկներից մի փոքր մեծ խորանարդիկներով կտրատել, որպեսզի եփվելուց հետո հնդկաձավարի հատիկների հետ մոտավորապես նույն չափի լինեն։ Սկզբում շոգեխաշված սոխ, սխտոր, կոճապղպեղի վրա ավելացնել գազարը, եփել 1-2 րոպե, ապա կարմիր պղպեղը։ Շարունակել եփել ևս 2-3 րոպե, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մանր կտրաատած սամիթը և կրակը անջատել։
4․Պատրաստի բանջարեղենը ավելացնել խաշած հնդկաձավարի վրա, խառնել և անմիջապես մատուցել։
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարհնդկաձավարկոճապղպեղկարմիր պղպեղ

Նմանատիպ գրառումներ