Ոսպով և լավաշով ռոլլ

Անի Նալբանդյան · մարտ 6 2017
Դիտումներ 20666

Մեծ պահքի ժամանակ հայերի համար բավականին դժվար է զանազան ուտելիքներ պատրաստե,քանի որ մենք ավելի շատ մսակեր ենք․ Այս ընթացքում կփորձեմ թեթեևացնել Ձեր հոգսը և առաջակել հասանելի և հեշտ պատրաստվող պահքային ուտեստներ։

Բաղադրությունը`

  • 2 հատ լավաշ (առանց խմորիչի)
  • 0.5 բաժակ ոսպ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • օրեգանո
  • մայորան
  • աղ
  • ձեթ
  • համեմ

Պատրաստման եղանակը`


1․Նախօրոք թրջած ոսպը խաշել։
2․Մանր կտրատած գլուխ սոխը տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը, ապա ավելացնել քերիչով անցկացրած գազարը։ Տապաել 7-10 րոպե, ապա ավելացնել համեմուքները և մանր կտրատած համեմը։ Եփել ևս 2-3 րոպե։
3․Լավաշը բաժանել 4 մասի, hեռացնել ծայրերը այնպես, որ ստացվեն ուղղանկյունաձև կտորներ։ Միջուկը բաժանել 8 մասի։ Լավաշի կտորի վրա լցնել միջուկը այնպես, որ վերևից և կողքերից փաթաթելու համար տեղ մնա։ Փաթաթել ռոլլեր նրբաբլիթների նման, եզրերը ամրացնել ալյուրե խյուսով։ Պատրաստի ռոլլերը տապակել ձեթի մեջ երկու կողմից։ Մատուցել տաք վիճակում
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարսոխպահքլավաշոսպ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Իմամ Բայալդի
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Մսով կոտլետ