Կանաչ լոբով ֆունչոզա

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 8 2020
Դիտումներ 3386

Թեթև և համեղ ընթրիք պատրաստելու համար ֆունչոզան անփոխարինելի է։ Ձեզ մնում է միացնել երևակայությունը և խաղալ մթերքների հետ։ Վայելեք այս անչափ համեղ, առողջ ու արագ պատրաստվող աղցանը։

Բաղադրությունը`

  • 0,5 տուփ ֆունչոզա
  • 200 գրամ կանաչ լոբի
  • 150 գրամ բրոկոլի
  • 1 հատ կանաչ պղպեղ
  • 1 հատ դդմիկ
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • համեմ
  • մաղադանոս
  • սամիթ
  • 3 թ/գ սոյայի սոուս
  • 1 թ/գ զեյթունի ձեթ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Լոբին մաքրել, կտրատել շեղանկյունաձև և խաշել աղ արած եռացող ջրի մեջ 10-15 րոպե, ապա գցել սառույցով լի ջրի մեջ, պահել 1-2 րոպե և ջրքամել։
2․Բրոկոլին լավ լվանալ և եռացող աղ արած ջրի մեջ խաշել 2-3 րոպե, ապա տեղափոխել սառույցով ջրի մեջ։ Ջրքամել և մանր ծաղկաբույլերի բաժանել։
3․Դդմիկը և կանաչ պղպեղը կտրատել ձողաձև։
4․Ֆունչոզան խաշել ըստ տուփի վրա գրված ցուցումների։
5․Պատրաստի ֆունչոզան լցնել աղցանամանի մեջ, վրան ավելացնել կտրատած կանաչ լոբին, բրոկոլին, կանաչ պղպեղը և դդմիկը։ Ավելացնել նաև մանր կտրատած կանաչ սոխը և կանաչիները։ Աղցանը համեմելսև և կարմիր պղպեղներով, զեյթունի ձեթով և սոյայի սոուսով։ Անհրաժեշտության դեպքում նաև աղ անել: Բոլորը միասին լավ խառնել և մատուցել։
Բարի ախորժակ

դդմիկաղցաններկանաչ սոխկանաչ լոբիֆունչոզականաչ պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Հում դդմիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Բանջարեղենային բլղուր
Դանդուռով և դդմիկով աղցան