Բաղադրությունը`

  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 կապ սպանախ
  • 3 հատ կանաչ սոխ
  • 2 ճ/գ բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը կլպել, լվանալ և բաժանել 6 մասի։ Լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր այնքան, որ կարտոֆիլը ծածկի։ Եփել մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ աղ անել։
2․Կանաչ սոխը կտրատել և տապակել բուսայուղի մեջ։
3․Սպանախը լվանալ, ջրքամել, կտրատել և ավելացնել եփած կարտոֆիլի վրա, եփել ևս 1-2 րոպե, ապա ավելացնել տափակած սոխը և կրակը անջատել։
4․Ստացված զանգվածը հարել և մատուցել։ Խյուսը շատ համեղ է համեմի սերմերով սև հացի հետ։
Բարի ախորժակ

տաք ուտեստներկարտոֆիլսպանախկանաչ սոխ

Նմանատիպ գրառումներ