Աղցան <<Թավշյա>>
Անի Նալբանդյան · հունվար 9 2015Դիտումներ 7078
Այղ աղցանը թեթև է և վիտամիններով հարուստ: Սալորաչրի քաղցրությունը ու սխտորի կծվությունը հետաքրքքիր համ են փոխանցում աղցանին:
Բաղադրությունը`
- 1 կգ բազուկ
- 300 գրամ սև սալորաչիր
- 200 գրամ ընկույզ
- 2 պճեղ սխտոր
- մայոնեզ կամ թթվասեր
- աղ
Պատրաստման եղանակը`
1. Բազուկը լվանալ, կճեպով խաշել, մաքրել և անցկացնել քերիչով:
2.Սալորաչիրը մանր կտրատել: Ընկույզը մանրացնել:
3.Քերած բազուկի վրա ճզմել սխտորը, ավելացնել մանրացրած ընկույզն ու կտրատած սալորաչիրը և ըստ ցանկության մայոնեզը կամ թթվասերը: Բոլոր միասին խառնել և համեմել աղով: Մատուցելիս կարելի է զարդարել սալորաչրով և ընկույզով:
Բարի ախորժակ