Ավելուկի աղցան

Անի Նալբանդյան · հունիս 2 2015
Դիտումներ 11482

Ավելուկի աղցանի մեկ տարբերակ արդեն հասցրել եմ Ձեզ ներկայացնել։ Այսօր կներկայացնեմ մեկ ուրիշը, որը ևս շատ պարզ է և համեղ։

Բաղադրությունը`

  • 100 գրամ չորացրած ավելուկ
  • 2 գրամ սխտոր
  • 50 գրամ գինու քացախ
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`


Չորացրած ավելուկը կտրտել, գոլ ջրով լվանալ, որպեսզի մաքրվի և փափկի, լցնել եռացող ջրով լի կաթսայի մեջ և եփել մինչև ավելուկի լրիվ պատրաստ լինելը։ Դրանից հետո ավելուկը քամիչով քամել և համեմել կեղևահանված, շատ մանր կտրտած սխտորով և քացախով։
Բարի ախորժակ

քացախսխտորպահքհայկական խոհանոցավելուկհայկական խոհանոց 1963

Նմանատիպ գրառումներ
Մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված կանաչ լոբի
Թարխունով և սխտորով քացախ
Մարինացված բազուկ
Դանդուռով աղցան