Հատիկավոր լոբով պաշտետ
Անի Նալբանդյան · փետրվար 24 2020Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը, որի Ժամանակ միայն բուսական ծագման սննդամթերքով է պետք սնվել: Մեզ անհրաժեշտ սպիտակուցները կարող ենք ստանալ լոբու միջոցով:
Բաղադրությունը`
- 1 բաժակ հատիկավոր լոբի
- 1 հատ խոշոր գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 1 հատ դափնու տերև
- 2 ճ/գ ձեթ
- 0.5 թ/գ խմելի սունելի
- 0.5 թ/գ համեմի սերմ
- 0.5 թ/գ չորացրած ծիտրոն
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Լոբին նախօրոք թրջել և թողնել 12 ժամ: Ջուրը փոխել և դնել եփվելու: Եփել մինչև պատրաստ լինելը: Լոբին ջրքամել, բայց լոբուց մնացած ջուրը առանձին տարայի մեջ պահել:
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխն ու գազարը, մանրացրած սխտորը ու մեկ հատ դափնու տերև: Տապակել մինչև բանջարեղենը պատրաստ լինի:
3.Պատրաստի բանջարեղենի վրա ավելացնել լոբին, համեմել և թողնել կրակին 3-5 րոպե, որպեսզի համեմունքերը լավ բույր տան լոբուն:Թողնել մոտ 10 րոպե հովանա, հեռացնել դափնու տերևը, ապա տեղափոխել հարիչի մեջ, ավելացնել խաշած լոբու ջրից և հարել մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցել լոշիկի հետ:
Բարի ախորժակ