Բազուկով խավիար

Անի Նալբանդյան · մայիս 15 2015
Դիտումներ 12975

Բազուկը ամենաօգտակար բանջարեղեններից է: Բազուկից կարելի է պատրաստել մի շարք տաք և սառը ուտեստներ: Ձեզ եմ ներկայացնում մի շատ պարզ, բայց շատ համեղ բաղադրատոմս:

Բաղադրությունը`

  • 2 միջին չափի բազուկ
  • 1 միջին չափի գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • 2 պճեղ սխտոր
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1.Սոխը մաքրել, մանր կտրատել և ձեթի մեջ տապակել:Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը: Տապակել 4-5 րոպե:
2.Ավելացնել մանր քերիչով անցկացրած բազուկը և տապակել 15 րոպե: 15 րոպեից ավելացնել տոմատի մածուկը, ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, համեմել աղով և պղպեղներով: Շարունակել եփել ևս 3-5 րոպե և անջատել կրակը: Կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիՃակում:
Բարի ախորժակ

գազարսառը խոտիկներբազուկտոմատի մածուկպահքգլուխ սոխ

Նմանատիպ գրառումներ
Բազուկով և հալած պանրով խավիար
Հատիկավոր լոբով պաշտետ
Տոնական լցոնած հավ
Ջեռոցում տապակած տավարի լեզու
Խաշած լեզու
Դդմիկով տորթ