Ջեռոցում տապակած տավարի լեզու
Անի Նալբանդյան · ապրիլ 12 2016Դիտումներ 9990
Բաղադրությունը`
- 1 հատ տավարի լեզու
- 1 հատ գլուխ սոխ
- 3-4 պճեղ սխտոր
- 2 ճ/գ թթվասեր
- 1 ճ/գ մայոնեզ
- 0,5 թ/գ չաման
- 0,5 թ/գ սև պղպեղ
- 0,5 թ/գ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Տավարի լեզուն խաշել։։ Թողնել, որ հովանա և ջրքամվի։
2․Թթվասերը և մայոնեզը խառնել իրար, ավելացնել չամանը, սև և կարմիր պղպեղներ, կտրատած սխտորը։ Ստացված զանգվածը քսել խաշած լեզվի վրա և եփել 200 աստիճան ջեռոցում 20-30 րոպե։ Կտրատել բարակ շերտերով և մատուցել որպես սառը խորտիկ:
Բարի ախորժակ