Տոնական լցոնած հավ
Անի Նալբանդյան · հունվար 10 2017Տոնական սեղանը ավելի է գեղեցկանում նոր և օրիգինալ ուտեստներով։ Պատրաստեք լցոնած հավը այս բաղադրատոմսով և այն կդառնա ամանորյա սեղանի Ձեր սիրելի <<զարդը>>։
Բաղադրությունը`
- 1 հատ հավ
- 1 ճ/գ ալյուր
- 1 հատ ձու
- 1 թ/գ չաման
- 1 թ/գ սև պղպեղ
- 1 թ/գ կարմիր կծու պղպեղ
- 3-4 ատամիկ սխտոր
- 5-6 ճյուղ համեմ
- 1/4 գազար
- 3-4 հատ դափնու տերև
- 1 թ/գ սև հատիկավոր պղպեղ
- 2 ճ/գ թթվասեր+0,5 թ/գ կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Հավը լվանալ։ Ձեռքերով առանձնացնել կաշին մսից այնպես, որ վերջույթները մնան կաշվի հետ։ Մաշկազերձված հավի միսը և ոսկորները ևս առանձնացնել։ Միսը երկու անգամ անցկացնել մսաղացով։
2.Աղացած մսի վրա ավելացնել համեմունքները, կտրատած համեմը, ճզմած սխտորը և քերիչով անցկացրած գազարը։ Ստացված զանգվածը լավ շաղախել։
3.Հավի կաշվի վնասված հատվածները թել ու ասեղով կարել։ ։ Լցոնել պատրաստի խճողակով։ Ձեռքով հանել օդը և կարել պատռվածքը։
4. Մեծ կաթսայի մեջ լցնել այնքան ջուր, որ հավի ամբողջովին ծածկի։ Ջրի մեջ ավելացնել 3-4 հատ դափնու տերև,1 թ/գ սև հատիկավոր պղպեղ և 1 ճ/գ աղ։ Եփել 1 ժամ 20 րոպե։ Եփած հավը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, զգուշորեն հեռացնել թելերը, վրան քսել թթվասերի և կարմիր պղպեղի խառնուրդը և դնել ջեռոցը մինչև հավի կարմրել։ Պատրաստի հավը հանել ջեռոցից, թողնել հովանա, ապա զարդարել նռով և կանաչիներով։
Բարի ախորժակ