Բազուկով և հալած պանրով խավիար
Անի Նալբանդյան · փետրվար 18 2017Դիտումներ 6156
Բազուկով պատրաստվող ուտեստները զարմացնում են իրենց պարզությամբ և օգտակարությամբ: ԸՆդամենը մի քանի մթերք և Ձեր ձմեռային վիտամինները պատրաստ են:
Բաղադրությունը`
- 2 հատ բազուկ
- 1 հատ գազար
- 5-6 հատ նեխուր
- 1 հատ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- համեմի սերմ
- համեմ
- ձեթ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Սոխը և նեխուրը մանր կտրատել և տապակել ձեթով մինչև թափանցիկ դառնալը:
2.Ավելացնել քերած գազարը, տապակել 5-7 րոպե, ապա ավելացնել քերած բազուկը: Եփել 20-30 րոպե: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, համեմի սերմով և ճզմած սխտորով: Տապակել ևս 2-3 րոպե: Վերջում ավելացնել հալած պանիրը, խառնել մինչև համասեռ զանգված ստանալը և անջատել կրակը: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Կարելի է մատուցել հացի, ձլավների կամ էլ մսի հետ::
Բարի ախորժակ