Կաղամբով կոտլետ
Անի Նալբանդյան · մարտ 15 2017Դիտումներ 12291
Բանջարեղենային կոտլետները ստացվում են շատ հյութեղ և համեղ: Կաղամբով կոտլետները ևս շատ համեղ են լինում:
Բաղադրությունը`
- 450 գրամ կաղամբ
- 300 գրամ եգիպտացորեն
- 2 հատ ձու
- 100 մլ կաթ
- 4 ճ/գ մաննի
- սամիթ
- 1 հատ գլուխ սոխ
- 100 գրամ պաքսիմատ
- ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը բարակ կտրատել, վրան ավելացնել կաթը և շոգեխաշել 5-7 րոպե, ավելացնել մաննին, խառնել և կրակը անջատել: Թողնել 10-15 րոպե, որպեսզի մաննին ամբողջ հեղուկը ներծծի:
2.Եգիպտացորենը և գլուխ սոխը մանրացնել բլենդերով կամ մսաղացով աղալ: Ավելացնել արդեն սենյակային ջերմաստիճանի հասած կաղամբի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև ձուն, մանր կտրատած սամիթը, աղը և սև պղպեղը: Պատրաստի խճողակից ձևավորել եռանկյունաձև կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել ձեթի մեջ: Մատուցել թթվասերի կամ կետչուպի հետ:
Բարի ախորժակ