Դդմիկով օրզո
Անի Նալբանդյան · նոյեմբեր 1 2015Դիտումներ 6681
Բրնձանման այս պաստան շատ համեղ է ստացվում դդմիկով և սխտորով:
Բաղադրությունը`
- 1 բաժակ օրզո
- 2 հատ դդմիկ
- 3 պճեղ սխտոր
- սամիթ
- զեյթունի ձեթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Դդմիկը լվանալ և կտրատել 0.5 սմ հաստությամբ կիսալուսնաձև կտորների: Սխտորը մանր կտրատել: Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և ավելացնել կտրատած դդմիկները ու սխտորը, տապակել մոտ 5 րոպե, ապա ավելացնել օրզոն և շարունակել տապակել ևս 5 րոպե: Ավելացնել 2 բաժակ եռացրած տաք ջուր, կափարիչը փակել և թողնել, որ եփվի: Ընթացքում հետևել, անհրաժեշտությամբ դեպքում ջուր ավելացնել: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ