Տապակած կարտոֆիլը դդմիկով

Անի Նալբանդյան · հունիս 11 2016
Դիտումներ 11229

Ամենահասարակ և հասանելի բանջարեղեններով ևս կարելի է ստանալ հետաքիրքիր և համեղ ուտեստներ։ Սեզոնի ամենահայտնի բանջարեղեն դդմիկը երևակայելու մեծ հնարավորություններ է տալիս։Ահա այսպիսի հետաքրքիր բաղադրատոմս իմ կողմից։

Բաղադրությունը`

  • 8 հատ կարտոֆիլ
  • 2 հատ դդմիկ
  • 5 պճեղ սխտոր
  • մի քանի ճյուղ սամիթ
  • ձեթ
  • աղ
  • սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և բաժանել 4-6 կտորի։ Թավայի մեջ ձեթը տաքացնել, ավելացնել կտրատած կարտոֆիլը և տապակել ուժեղ կրակի վրա 10 րոպե բաց կափարիչով։
2․Դդմիկը լվանալ և բաժանել կարտոֆիլի նման կտորների։ Ավելացնել արդեն իսկ տապակվող կարտոֆիլի վրա։ Ավելացնել նաև չորս մասի բաժանած սխտորը։ Տապակել փակ կափարիչով։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ համեմել աղով, պղպեղներով և ավելացնել մանր կտրատած սամիթը։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

տաք ուտեստներդդմիկսխտորսամիթկարտոֆիլ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Դդմիկով օրզո
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Տապակած հավը լիմոնով
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու