Լոբով կոլոլակ
Անի Նալբանդյան · մարտ 24 2020Դիտումներ 3834
Հայկական խոհանոցում հաճախ կարող ենք հանդիպել առաջին հայացքից շատ պարզ, բայց շատ համեղ ուտեստների: Այսօրվա լոբով կոլոլակը հայկական ավանդական խոհանոցից է, որը եկել է զարդարելու մեր սեղանները Մեծ Պահքի օրերին:
Բաղադրությունը`
- 1 բաժակ լոբի
- 50 գրամ ընկույզ
- 30 գրամ հոնի չիր
- 5 ճյուղ համեմ
- 5 ճյուղ մաղադանոս
- 3 ճյուղ կանաչ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Խաշած լոբին անցկացնել մսաղացով:
2.Ավելացնել մանրացրած ընկույզը, հոնաչիրը, մանր կտրատած կանաչիները, սոխը և սխտորը, համեմել սև և կարմիր պղպեղով: Անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել: Ավելացնել նաև ձեթը և բոլորը միասին լավ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե զանգվածը շատ չոր ստացվի, ավելացնել խաշած լոբաջրից և նորից խառնել:
3.Ստացված զանգվածից ընկույզի չափ գնդիկներ ձևավորել: Զարդարել մանրացրած կանաչիներով և նռան հատիկներով: Մատուցել բանջարեղենային աղցանի և սև հացի հետ:
Բարի ախորժակ