Մածունով կանաչ լոբի
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 25 2016Դիտումներ 12575
Կանաչ լոբով պատրաստվող շատ համեղ ու հետաքրքիր ուտեստ, որի համար շատ բաղադրիչներ պետք չէ:
Բաղադրությունը`
- 500 գրամ կանաչ լոբի
- 2 հատ գլուխ սոխ
- 1 հատ կծու պղպեղ
- 250 գրամ մածուն
- 125 մլ ջուր
- 1 թ/գ օսլա
- 1 թ/գ կարի
- 2 ճ/գ ձեթ
- սամիթ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կանաչ լոբին լվանալ, կտրատելև խաշել աղ արած եռացող ջրի մեջ: Պատրաստի լոբին լցնել քամիչի մեջ և միանգամից վրան լցնել սառույցով ջուր, որպեսզի լոբին չկորցնի իր գեղեցիկ կանաչ գույնը:
2.Գլուխ սոխը մաքրել, կտրատել կիսալուսնաձև և տապակել ձեթի մեջ: Սոխի հետ տապակել նաև կտրատած կծու պղպեղը:
3.Սոուսի համար իրար խառնել մածունը, ջուրը, օսլան, սև և կարմիր պղպեղները, աղը և կարին: Լավ խառնել և ավելացնել պատրաստի բանջարեղենի վրա, հասցնել եռման: Սոուսի մեջ ավելացնել խաշած լոբին, մանր կտրատած սամիթը և փակ կափարիչի տակ եփել 3-5 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ