Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ

Անի Նալբանդյան · օգոստոս 23 2018
Դիտումներ 7876

Դեռ հնուց սպիտակ լոբուն անվանում էին <<էժան սպիտակ միս>>: Այն ոչ միայն շատ համեղ է , այլ նաև շատ դիետիկ:Սպիտակ լոբին նպաստում է քաշի իջեցմանը, հետևաբար հաճախակի օգտագործելը միմիայն խրախուսվում է:

Բաղադրությունը`

  • 250 գրամ խաշած սպիտակ լոբի
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 3 ատամիկ սխտոր
  • 1 հատ ձու
  • 1 ճ/գ ոլոռի ալյուր
  • 1 ճ/գ մաղադանոս
  • 1/4 թ/գ կոճապղպեղ
  • 1/4 թ/գ համեմի աղացած սերմ
  • 1/4 թ/գ սև պղպեղ
  • 1/4 թ/գ կարմիր պղպեղ
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Խաշած լոբին և սոխը մսաղացով աղալ:
2.Աղացած լոբու վրա ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, քերած գազարը, հարած ձուն, համեմունքները և ոլոռի ալյուրը: Բոլորի միասին լավ խառնել, ձևավորել կոտլետներ:
3.Ջեռոցի տապակի վրա ձեթ քսել, դասավորել կոտլետները և եփել 180 աստիճան ջեռոցում 20-30 րոպե: Մատուցել լոլիկով:
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարկոճապղպեղգլուխ սոխսպիտակ լոբի

Նմանատիպ գրառումներ
Հնդկաձավարը կոճապղպեղով
Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Ոսպով և լավաշով ռոլլ
Հավի կծու սրտիկներ
Բրնձով շոգեխաշած կաղամբ
Դդմիկով պեննե
Խեկը բանջարեղենով
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Բրնձով մինի տորթեր
Բազուկով կոտլետ