Բրնձով և խաղողի տերևներով փլավ

Անի Նալբանդյան · մայիս 18 2018
Դիտումներ 14728

Խաղողի տերևներով տոլման բոլորիս սիրելին է։ Բայց խաղողի տերևները շատ համեղ են, որպեսզի բավարարվենք միայն այս մի ճաշատեսակով։ Առաջարկում եմ իմ հետ պատրաստել այս համեղ փլավը։ Բաղադրատոմսը կօգնի նաև տոլմա պատրաստելու ընթացքում ավելացած տերևները խնայել և իրացնել։ Եվ ուրեմն, ի գործ։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ բրինձ
  • 40 հատ խաղողի տերև
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1/4 թ/գ քրքում
  • 1/4 թ/գ կարի
  • 1/4 թ/գ սև պղպեղ
  • 3 ճ/գ ձեթ
  • աղ
  • 2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը`


1․Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել կտրատած սոխը և սխտորը, տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը։
2․Խաղողի տերևները լվանալ, բարակ կտրատել և ավելացնել տապակվող սոխի վրա։ Տապակել 5 րոպե, ապա համեմել քրքումով, կարիով, սև պղպեղով։ Տապակել ևս 1-2 րոպե։
3․Ավելացնել նախօրոք լվացած բրինձը, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել ջուր և համեմել աղով։ Եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ

Հուշում`


Եթե համեմունքների սիրահար չեք, կարող եք պատրաստել առանց կարիի և քրքումի։ Այս տարբերակով ևս շատ համեղ է ստացվում։

տաք ուտեստներսխտորբրինձգլուխ սոխխաղողի տերև

Նմանատիպ գրառումներ
Դդումով և բրնձով փլավ
Բրնձով և դանդուռով փլավ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Իմամ Բայալդի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Աջափսանդալի
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Ձավարով և համեմունքներով փլավ
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Դդումով կոտլետ
Դդմիկով օրզո
Ծաղկակաղամբով կոտլետ
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Կանաչ լոբով ամառային ճաշ
Դդմիկով կոտլետ
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Տապակած գազար
Խորոված ջեռոցում