Կոլդունի
Անի Նալբանդյան · փետրվար 22 2015Կոլդունին բելոռուսական ուտեստ է: Այն կարտոֆիլով կոտլետ է մսային միջուկով: Տարածված է նաև Բելառուսիայի սահմաններից դուրս` սլավոնական երկրներում: Սլավոնական երկրներում մատուցում են թթվասերով:
Բաղադրությունը`
- 10 հատ միջին չափի կարտոֆիլ
- 300 գրամ միս
- 2 հատ գլուխ սոխ
- 1 հատ ձու
- 1 ճ/գ ալյուր
- աղ, սև և կարմիր պղպեղ
- չորացրած կանաչիներ
Պատրաստման եղանակը`
1Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով: Ավելացնել մանր քերիչով անցկացրած սոխը, համեմել աղով: Ավելորդ հյութը քամել, ավելացնել ձու, ալյուր և սև պղպեղ:
2.Մսով խճողակի համար աղացած մսին ավելացնել 1 հատ աղացած սոխ, չորացրած կանաչիներ, աղ, սև և կարմիր պղպեղ և լավ խառնել:
3. Թավան տաքացնել և ձեթ ավելացնել: Կարտոֆիլի խճողակից մեկ գդալ դնել թավայի մեջ, գդալով տարածել, վրան դնել մսի խճողակից և ծածկել կարտոֆիլի շերտով: Երկու կողմից տապակել: Երբ բոլոր կոտլետները պատրաստ լինեն, բոլորը դնել թավայի մեջ և մարմանդ կրակի վրա թողնել շոգեխաշվի 3-5 րոպե: Մատուցել թթվասերով կամ Ձեր սիրելի սոուսով: Ես նախընտրում եմ մատուցել տխեմալիով:
Բարի ախորժակ