Սանտա-Մարինա

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 19 2015
Դիտումներ 13547

Շատ համեղ և գունեղ աղցանը տոնական տրամադրություն ստեղծելու համար:

Բաղադրությունը`

  • 500 գրամ հավի կրծքամիս
  • 100 գրամ եգիպտացորեն
  • 200 գրամ խեցգետնի ձողիկներ
  • 100 գրամ հազար
  • աղ, սև պղպեղ
  • մի քանի ճյուղ համեմ և մաղադանոս
  • 50 գրամ մայոնեզ
  • 30 գրամ տոմատի մածուկ
  • 1 ճ/գ կոնյակ
  • 10 հատ ձիտապտուղ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել:
2.Հազարը լվանալ, չորացնել խոհանոցային անձեռոցիկով և կտրատել:
3.Խեցգետնի ձողիկները կտրատել խորանարդաձև, իսկ ձիտապտուղը՝ կիսալուսնաձև:
4.Բոլոր բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել նաև եգիպտացորենը և մանր կտրատած կանաչին:
5.Թթվասերը, մայոնեզը, տոմատի մածուկը և կոնյակը խառնել իրար, ավելացնել սև պղպեղ: Ստացված սոուսը լցնել աղցանի վրա: Թողնել 15-30 րոպե, որ համերը միանան: Զարդարել ձիթապտղով և հազարով:
Բարի ախորժակ

հավի կրծքամիսաղցաններամանորյա բաղադրատոմսեգիպտացորենխեցգետնի ձողիկներհազարձիտապտուղ

Նմանատիպ գրառումներ
Հունական աղցան <<Հելեն>>
Հավի մսով և նշով աղցան
Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Խորոված պղպեղով դիետիկ աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Գազարով և հավով դիետիկ աղցան