Կարմիր լոբով և հազարով աղցան
Անի Նալբանդյան · մայիս 15 2017Դիտումներ 12492
Կարմիր լոբին բուսական սպիտակուցների հարուստ աղբյու8 է։ Այն հագեցնող է և միևնույն ժամանակ 9գիրացնող։ Հրաշալի տարբերակ է համեղ ու անվնաս ընթրիք ունենալու համար:
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր լոբի
- 1 հատ հավի կրծքամիս
- 1 կապ հազար
- 1 հատ խոշոր լոլիկ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 200 գրամ մածուն
- 5-6 ճյուղ համեմ
- 5-6 ճյուղ կանաչ սոխ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կարմիր լոբին լվանալ, թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուր քամել և խաշել։
2Հավի կրծքամիսը խաշել ու թել-թել անել։
3․Հազարը լվանալ, չորացնել և կտրատել խոշոր կտորների։ Բուլղարական պղպեղը կտրատել ձողաձև, իսկ լոլիկը՝ խորանարդիկներով։ Բոլորը միաին լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը և համեմը։
4Մածունի մեջ լցնել աղը և սև պղպեղը, խառնել և ավեալցնել աղցանի վրա։ Բոլորը միասին ևս մեկ անգամ խառնել և մատուցել։Դիետիկ աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ