Խորոված պղպեղով դիետիկ աղցան
Անի Նալբանդյան · օգոստոս 14 2018Դիտումներ 7794
Համեղ ուտել դեռ չի նշանակում գիրանալ: Այս աղցանը հենց դրա ապացույցն է:
Բաղադրությունը`
- 5 հատ բուլղարական պղպեղ
- 500 գրամ հավի կրծքամիս
- 1 ատամիկ սխտոր
- 5 ճյուղ համեմ
- 5 ճյուղ մաղադանոս
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել:
2.Պղպեղները խորովել, մաքրել և երկարությամբ կտրատել:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել հավի կրծքամիսը, պղպեղը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչին:
4.Ավելացնել զեյթունի ձեթը, լիմոնի հյութը, համեմել աղով և սև պղպեղով:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Ընտրեք տարբեր գույնի պղպեղներ, այդպես ավելի գեղեցիկ կլինի:
2.Հավի կրծքամիսը կարող եք թել-թել անել սովորական հարիչով: