Սոխառածով ավելուկի աղցան

Անի Նալբանդյան · մայիս 14 2015
Դիտումներ 14028

Ավելուկով պատրաստվող աղցանները շատ օգտակար են և համեղ։ Այսօր Ձեզ կներկայացնեմ ավելուկով աղցանի մի տարբերակ, որը վերցրել եմ 1963 թվականին լույս տեսած <<Հայկական Խոհանոց>> գրքից։ Գիրքը նվեր եմ ստացել տատիկիցս, ուստի այս գրքից վերցված բոլոր բաղադրատոմսերը նվւրում եմ տատիկիս՝ Ժենյա Նալբանդյանի հիշատակին։

Բաղադրությունը`

  • 100 գրամ չորացրած ավելուկ
  • 50 գրամ գլուխ սոխ
  • 20 գրամ ձեթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Չորացրած ավելուկը եփել, քամել, շատ մանր կտրտել։
2․Առանձին ամանում մանր կտրտած սոխով սոխառած անել, դրան ավելացնել ավելուկը, ապա աղ և սև պղպեղ ցանել, խառնել և բոլորը միասին տապակել մի քանի րոպե, այնուհետև լցնել աղցանամանը, թողնել, որ սառի և մատուցել։
Բարի ախորժակ

ձեթպահքհայկական խոհանոց<<հայկական խոհանոց>>1963գլուխ սոխավելուկ

Նմանատիպ գրառումներ
Ընկույզով ավելուկ
Սամոսա