Դդմիկով պեննե
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 17 2016Պեննեն իտալական պաստայի տարատեսակ է, որը թարգմանաբար նշանակում է փետուր։ Այն շատ հեշտ է պատրաստվում և հրաշալի համադրվում է բանջարեղենի հետ:
Բաղադրությունը`
- 300 գրամ պեննե
 - 2 հատ փոքր դդմիկ
 - 1 հատ պղպեղ
 - 1 հատ գազար
 - 1 հատ գլուխ սոխ
 - 3 հատ լոլիկ
 - 3 պճեղ սխտոր
 - 1 ճ/գ տոմատի մածուկ
 - 3 ճ/գ ձեթ
 - խառը կանաչի
 - սև և կարմիր պղպեղ
 - աղ
 
Պատրաստման եղանակը`
1.Եռացող աղ արած ջրի մեջ եփել պեննեն համաձայն տուփի վրա գրված ցուցումների։
2.Սոխը մաքրել  և մանր կտրատել։ Թավայի մեջ լցնել ձեթը, տաքացնել, և տապակել սոխը մինչև թափանցիկ դառնալը։
3.Ավելացնել մանր կտրատած պղպեղը և քերիչով անցկացրած գազարը։ Տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել քերիչով անցկացրած դդմիկը։ Տապակել 3-5 րոպե, ապա ավելացնել քերիչով անցկացրած լոլիկը։Եփել մինչև ջուրը ամբողջովին գոլորշանա։ Պատրաստ լինելուց  մոտ 5 րոպե առաջ ավելացնել տոմատի մածուկը, համեմունքները, ճզմած սխտորը և մանր կտրատած կանաչին։ Թավայի մեջ լցնել ջրքամած պեննեն, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ









