Ծաղկակաղամբով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Նոյեմբերի 29 2015թԴիտումներ` 22217
1.Ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի, լվանալ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ 5 րոպե: Եռացող ջրի մեջ կարող եք ավելացնել 1 հատ դափնու տերև, որը կչեզոքացնի ծաղկակաղամբից առաջացող տհաճ հոտը: Պատրաստի ծաղկակաղամբը ջրքամել և չորացնել:Այնուհետև ծաղկակաղամբի կտորները թաթախել ալյուրի մեջ և տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ: Տապակած ծաղկակաղամբները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:
2.Սոուսի համար իրար խառնել թթվասերը, մայոնեզը, ջուրը, մանր կտրատած համեմը, ճզմած սխտորը, խմելի սունելին, աղը և սև պղպեղը:
3.Սոուսը ավելացնել ծաղկակաղամբի վրա, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ
ծաղկակաղամբ սխտոր համեմ խմելի սունելի Աղցաններ