Տապակած կարտոֆիլը դդմիկով
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 11 2016թԴիտումներ` 8706
1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և բաժանել 4-6 կտորի։ Թավայի մեջ ձեթը տաքացնել, ավելացնել կտրատած կարտոֆիլը և տապակել ուժեղ կրակի վրա 10 րոպե բաց կափարիչով։
2․Դդմիկը լվանալ և բաժանել կարտոֆիլի նման կտորների։ Ավելացնել արդեն իսկ տապակվող կարտոֆիլի վրա։ Ավելացնել նաև չորս մասի բաժանած սխտորը։ Տապակել փակ կափարիչով։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ համեմել աղով, պղպեղներով և ավելացնել մանր կտրատած սամիթը։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ
կարտոֆիլ դդմիկ սամիթ սխտոր Տաք ուտեստներ