Դանդուռով թթու
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 21 2016թԴիտումներ` 8549
1. 1 լիտրանոց բանկայով սառը ջրի մեջ լցնել 2 ճ/գ աղ, լավ խառնել, մինչև աղը ամբողջովին լուծվի: Մեջը լցնել 2-3 ատամիկ քերիչով անցկացրած սխտոր:
2.Դանդուռը լավ լվանալ հոսող սառը ջրով և գցել եռացող ջրի մեջ, պահել 2-3 րոպե և հանել ջրից: Թողնել, որ մի փոքր հովանա:
2.Ապակյա տարայի կամ բանկայի մեջ շերտերով շարել դանդուռը, ամեն շերտի վրա լցնել մի քանի հատիկ համեմի և սամիթի սերմ, սև հատիկավոր պղպեղ և կտրատած սխտոր: Ավելացնել քերած սխտորով աղաջուրը: Մի քանի ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա տեղափոխել սառնարան: 2-3 օր հետո թթու դրած դանդուռը պատրաստ կլինի: Մատուցել մսի և փլավների հետ:
դանդուռ սխտոր սև հատիկավոր պղպեղ համեմի սերմ սամիթի սերմ Սառը խոտիկներ