Մսով կոտլետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 2 2017թԴիտումներ` 23089
1․Տավարի աղացած մսի վրա ավելացնել աղացած սոխը, հարած ձուն, հարած մածունը, համեմունքները և շաղախել խճողակ։ Պատրաստի խճողակը պահել սառնարում 15 րոպե, որպեսզի համերը լավ միանան իրար։
2․Խճողակից պատրաստել կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ
1.Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև թարմ կանաչիներ: Այսպես կոտլետները ավելի համեղ կլինեն:
Կարելի է մատուցել խորոված լոլիկի սոուսով:
տավարի միս քունջութ ձու մածուն Տաք ուտեստներ